Հայաստանը Քադաֆիին զենք չի մատակարել.ՄԱԿ ԱԽ-ին ներկայացված զեկույցում հակառակն է նշվում![]() 10 ապրիլի 2013 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում զեկույց է ներկայացվել Լիբիա մատակարարվող զենքի սահմանափակումների մասին, որը ՄԱԿ-ը հաստատել էր 2011-ին` քաղաքացիական պատերազմը սկսվելուն պես: Զեկույցում նշված է 12 երկիր, որոնք խախտել են նշված միջազգային արգելքն ու այդ երկրների թվում է նաև Հայաստանը` Ուկրաինայի, ԱՄԷ-ի, Ալբանիայի և այլ երկրների հետ: Ըստ զեկույցի այս երկրները Մ. Քադաֆիին մատակարարել են ծանր ռազմատեխնիկա, այդ թվում` տեղաշարժվող հրթիռային համակարգեր, ականներ, պայթուցիկ այլ սարքեր: Նշված երկրներից յուրաքանչյուրի մատակարարած զենքի ծավալը դեռ ճշտվում է: PanARMENIAN.Net ի զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, նշեց` Հայաստանի կողմից Լիբիային զենքի մատակարարումը բացառվում է: «Հնարավոր է փոքր միջադեպ է եղել, ինչի հետևանքով էլ Հայաստանը ևս նշվում է այդ զեկույցում», - ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |