Հայաստանը և Կանադան ակտիվ են գործակցում միաժամանակ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում![]() 10 ապրիլի 2013 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրային: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դիպակ Օբրայը նշել է, որ ուրախ է ներկայացնել Կանադան ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը և խնդրել է ՀՀ Նախագահին փոխանցել Կանադայի վարչապետի շնորհավորանքներն ու ուղերձը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում ու վերջին շրջանում նկատվող շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում երկկողմ համագործակցությանը: Էդվարդ Նալբանդյան ու Դիպակ Օբրայը քննարկել են հայ-կանադական օրակարգային հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |