Սուքիաս Ավետիսյան. ԲՀԿ-ում խառնաշփոթ էր` կուսակցության ղեկավարի Հայաստանից բացակայելու պատճառով![]() 10 ապրիլի 2013 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր պատասխանել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն մտքին, թե. «Երեկ մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում ապահով Հայաստան կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը: Սա է ապահով Հայաստանը»: Սուքիաս Ավետիսյանը նշել է.«Զարմանալի է, թե որքան աներես կարող են լինել որոշները: Երբ մեր բհկակական պատգամավորը խոսում է ապրիլի 9-ի իրադարձությունների մասին, ապա պետք է իրեն հիշեցնենք, որ նույն ԲՀԿ խմբակցության պատգամավորների կեսը ներկա էր ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը: Մյուս կեսը այդպես էլ չհասկացվեց թե որտեղ էր, բայց հաստատ Ազատության հրապարակում և Բաղրամայն փողոցում չէր: Այս խառնաշփոթը ծագել է, ըստ ամենյանի, նույն օրերին իրենց կուսակցության ղեկավարի Հայաստանից բացակայելու պատճառով»: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |