ԱՄՆ Մեյն նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Մեյն նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մեյն նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատը համատեղ բանաձև են ընդունել`ճանաչելով ԼՂՀ անկախությունը և կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքն ու ժողովրդավարական անկախությունը: Այս մասին գրում է

Բանաձևը կոչ է անում նաև աջակցել ԼՂՀ - ի «կառուցողական ներգրավվածությունը միջազգային հանրությանն ու համատեղ ջանքերով ռազմավարական կարևոր տարածաշրջանում հասնել խնդրի արդարացի և տևական լուծման»:

Բանաձևը ընդունումը նախաձեռնել է Հարավային Փորթլենդից ընտված կոնգրեսական Սքոթ Համմանը: Նրան աջակցել են Վեսթբրուքից կոնգրեսական Ա.Մ. Գեթթինն ու Ֆրիփորթից` Ս. Գիդիոնը:

«Ես շատ հպարտ եմ իմ նահանգի` Մեյնի համար, որը պաշտպանեց ազատ հայ ժողովրդի` ազատ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ունենալու իրավունքը, ժողովրդավարության և անկախության ճանապարհով ինքնորոշումը: Հուսով եմ, որ այլ նահանգներ ևս կհետևեն այս քայլին», - Armenian Weekly –ին ասել է իրավաբան Աննա Աստվածատուրյանը:

Մեյնն Արցախի անկախությունը ճանաչող ԱՄՆ 3-րդ նահանգն է: 2012թ. մայիսի 17-ին նման որոշում է կայացրել նաև Ռոդ Այլնդ նահանգը, իսկ նույն թվականի օգոստոսի 6-ին`Մասաչուսեթը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---