Արծրուն Հովհաննիսյան. Մի ջոկ ոչ ադեկվատ ադրբեջանցի զինծառայողներ փորձել են մոտենալ հայ դիրքապահներին

Արծրուն Հովհաննիսյան. Մի ջոկ ոչ ադեկվատ ադրբեջանցի զինծառայողներ փորձել են մոտենալ հայ դիրքապահներին

PanARMENIAN.Net - Այսօր կեսօրին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ` ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---