Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:

Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը:

Այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---