Օրվա երկրորդ կեսին մեծ է տեղումների հավանականությունը

Օրվա երկրորդ կեսին մեծ է տեղումների հավանականությունը

PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության տարածքում ամենուրեք պարբերաբար սպասվում են կարճատև տեղումներ. հովիտներում` անձրև և ամպրոպ, լեռներում գիշերային ժամերին հնարավոր է թաց ձյուն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամի մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ տեղումների հավանականությունը մեծ է օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում հավանական են առատ անձրևներ, կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով: Երևանում պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամի մինչև 12մ/վրկ: Ցերեկը սպասվում է + 20, երեկոյան +13+15 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---