ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇՈՒՐՋ 600 ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի նաեւ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող շուրջ 600 քաղաքացի: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում, նրանք այն անձիք են, որոնց նկատմամբ դատարանը դեռ որոշում չի կայացրել: Նրանց ցուցակներն արդեն հանձնվել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որի իրավասության մեջ է մտնում նախագահական ընտրությունների ժամանակ նշված անձանց քվեարկության գործընթացի կազմակերպումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---