«Պատմության 36 պահապանները» ֆիլմը ցուցադրվել է Թբիլիսիում11 ապրիլի 2013 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 10-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կազմակերպել էր «Պատմության 36 պահապանները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Պատմության 36 պահապանները» գիտահանրամատչելի, ճանաչողական, վավերագրական ֆիլմ է` համեմված գեղարվեստական լուծումներով: Ֆիլմը տալիս է բովանդակ և ամբողջական տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների և մեր պատմության ամենակարևոր էջերից մեկի` հայոց գրերի ստեղծման մասին և բացահայտում է մինչ օրս անհայտ հետաքրքիր փաստեր` հայկական տառերի վերաբերյալ: «Պատմության 36 պահամանները» ֆիլմի ռեժիսորը Հրաչյա Վարդանյանն է, ով ուսում է ստացել Հոլիվուդում` սովորելով այնպիսի հանրաճանաչ կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Քուենտին Տարանտինոն և Մարտին Սկորսեզեն: «Պատմության 36 պահապանները» ֆիլմը հեռարձակվել է նաև BBC հեռուստաընկերության կողմից: Այն նաև 2010թ. Կաննի կինոփառատոնի ընթացքում 10 ամենադիտված ֆիլմերից մեկն է, և կինոփառատոնի 9000 ֆիլմերից հայտնվել է վավերագրական ֆիլմերի լավագույն հնգյակում: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Թբիլիսիի հայ համայնքի հասարակական, մշակութային և արվեստի բնագավառի գործիչներ, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական կրթօջախների սաներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |