Կիսլովոդսկում նշել են Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը15 նոյեմբերի 2005 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայոց գրերի 1600-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել Կիսլովոդսկում (Ստավրոպոլի երկրամաս), հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Քաղաքի «Կռունկ» հայկական համայնքի կողմից կազմակերպված տոնակատարությանը հավաքվել էր շուրջ 5 հազար մարդ: Ներկա էին նաեւ հյուրեր Զելենոկումսկի, Եսենտուկիների, Հանքային ջրերի, Պյատիգորսկի եւ Ստավրոպոլի երկրամասի այլ տարածաշրջանների հայկական համայնքներից: Միջոցառումը բացվել է Կիսլովոդսկի հայկական եկեղեցու վարդապետի աղոթքով: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ քաղաքի ղեկավարները եւ Կիսլովոդսկի մի շարք էթնիկ համայնքների ներկայացուցիչներ: Կիսլովոդսկի քաղաքապետ Սերգեյ Դեմիդենկոն շնորհավորել էր հավաքվածներին, պատմելով վերջերս Հայաստան կատարած իր այցի մասին, որի ընթացքում հանդիպել էր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ ծաղկեպսակ էր դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Ելույթից հետո Ս.Դեմիդենկոն Կիսլովոդսկի հայկական եկեղեցուն հանձնեց այն լուսանկարը, որի վրա պատկերված էր Կաթողիկոսին իր կողմից նվերի (քաղաքի «Ֆենիկս» ճենապակու գործարանի արտադրած ձուն) հանձնման պահը: Դեմիդենկոն «Կիսլովոդսկ քաղաքի զարգացման գործում ավանդի համար» հուշանշանով պարգեւատրեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներին` մտավորականության եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներին: Իր հերթին, քաղաքի հայ համայնքի անունից, քաղաքապետին է հանձնվել հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին պատկերող կտավը: . Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |