6 11.04.13 - Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասի և դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանի մամուլի ասուլիսը Վիեննայի ֆիլհարմոնիկը «Երևանյան հեռանկարները» կբացի ՀՀ օրհներգով 11 ապրիլի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 14-րդ համերգաշրջանն այսօր կբացի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի դիրիժորը «Գրեմմի» 11-անգամյա մրցանակակիր Մայքլ Թիլսոն Թոմասն է: Համերգի մենակատարն է հայտնի դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեցի երաժիշտները, երևանյան համերգը կսկսեն Հայաստանի օրհներգով: «Արամ Խաչատրյանի դահլիճը լավ ակուստիկա ունի, փորձը լավ է անցել։ Երևանյան համերգը կբացենք Հայաստանի օրհներգով»,– ասել է դիրիժորը։ Դիրիժորը նշել է նաև, որ համերգի հաջողության համար անհրաժեշտ է համապատասխան հանդիսատես, հավելելով, որ «այսօրվա համերգի հաջողությունը կապահովի հայկական լսարանի բարձր մակարդակը»: Նվագախմբի նախագահ Կլեմենս Գելսբերգը նշել է, որ նվագախումբը Հայաստանում առաջին անգամ է ու երաժիշտներն անհամբեր սպասում են համերգին։ Ըստ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի, այս համերգը «մշակութային շոկ» է լինելու Երևանի համար: «Համաշխարհային երաժիշտների ելույթը երևանյան բեմերում օրինաչափ է դառնում։ Ուրախ եմ, որ փառատոնը կբացվի այդ նվագախմբի համերգով»,– նշել է Ռոստոմյանը: Համերգային ծրագրում կհնչեն Յոհաննես Բրամսի թիվ 2 սի-բեմոլ-մաժոր դաշնամուրային կոնցերտը, Ֆրանց Շուբերտի Նախերգանք «Ռոզամունդ» դո-մաժորը և Յոհաննես Բրամսի թիվ 1 սոլ-մինոր դաշնամուրային կվարտետը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |