Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը անհաջող է մասնակցել ԱԱ

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը անհաջող է մասնակցել ԱԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի սուսերամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Խորվաթիայի Պորեջ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից: Խորվաթիա էին մեկնել ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը, խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը և Լիլիթ Էվոյանը:

Լավագույն արդյունքը ցույց է տվել Էմիլ Դանիելյանը: Նա նախնական փուլում տարել է 3 հաղթանակ, անցել է հաջորդ՝ օլիմպիական մրցակարգի փուլ, որտեղ դուրս է եկել 1/64 եզրափակիչ:

Սակայն Դանիելյանը պարտություն է կրել և դուրս մնացել պայքարից, արդյունքում 128 մասնակիցների մեջ գրավելով 55-րդ տեղը:

Մայքլ Հովհաննիսյանը, ով Բուդապեշտում կայացած պատանիների և երիտասարդների առաջնությունում 22-րդն էր, այս անգամ բավարարվել է 65-րդ տեղով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---