Էրիխ Ռուտեմյուլլերը հանդիպել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի մասնակիցների հետ

Էրիխ Ռուտեմյուլլերը հանդիպել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի մասնակիցների հետ

PanARMENIAN.Net - Մի քանի օրով Հայաստանում էր գերմանացի հանրահայտ մարզիչ Էրիխ Ռուտեմյուլլերը, ով 1996 թ. եղել է Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնականը, իսկ ներկայումս ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ է, հաղորդումէ ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այցելության նպատակը Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներին ծանոթանալն էր, ինչպես նաև ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքին հետևելը:

Գերմանացի մասնագետն այցելել է Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հանդիպել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցների հետ:

Իր դասախոսության ընթացքում նա անդրադարձել է ժամանակակից ֆուտբոլի հիմնական տենդենցներին, ինչպես նաև ԵՎՐՈ-2012-ի կիսաեզրափակիչի մասնակից հավաքականների օրինակով ցույց է տվել, թե ինչպես են թիմերը կառուցում իրենց պաշտպանությունը, հարձակումը, ինչպես է կատարվում արագ անցումը պաշտպանությոնից հարձակում և հակառակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---