Ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ 1000 ՀՀ և ԼՂՀ քաղաքացի է անհայտ կորած համարվում11 ապրիլի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների հետևանքով Ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ 1000 ՀՀ և ԼՂՀ քաղաքացի է անհայտ կորած համարվում: Նրանցից 400` ՀՀ քաղաքացի: Կորածների թվում կան խաղաղ բնակիչներ, և ազատամարտիկներ: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը: Նրան հասած տեղեկություններով` 1000 անհայտ կորած համարվողներից 90-ը ողջ են: «Միջազգային բոլոր կառույցները խառնվում են, հնարավոր չէ հետ բերել: Միակ պատճառը Ալիև փոքրն է»,- ասել է նա, ում որդին նույնպես անհայտ կորածների թվում է: 2008 թվականին Ռիմա Առաքելյանը մի տեսաերիզ է դիտել, որտեղ իր որդուն ընկած է տեսել: Անհայտ կորած ազատամարտիկ Նորայր Մուրադյանի որդի Արտաշ Մուրադյանը պատմել է, որ երեք տարեկան էր, երբ հայրը գնացել է պատերազմ:«Կամավոր է գրվել: Չեմ հիշում, միայն նկարներով եմ կարողանում իմ հոր կերպարի մասին պատկերացում կազմել»,- ասել է նա: Արտաշը Մուրադյան ծառայել է բանակում, արդեն երեք տարի պաշտպանության նախարարությունում է ծառայում.«Իմ ընտրությունն է մնալ պաշտպանական ոլորտում»: Նրա խոսքով`կառավարությունը բավական քայլեր է ձեռնարկում անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար, ՊՆ-ն փոխանցում է անհայտ կորած ազատամարտիկների երեխաների ուսման վարձը: Այսօր Անհայտ կորած ազատամարտիկների օրն է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |