Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հավատարմագրերի կրկնօրինակներն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին15 նոյեմբերի 2005 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Օննո Ֆրեդերիկ Գուդենոլ Էլդերենբոշը հավատարմագրերի կրկնօրինակները հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Վ.Օսկանյանը շնորհավորեց Նիդերլանդների դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների կապակցությամբ` զրուցակիցները նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել պատվիրակությունների փոխայցելությունները, կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի կազմումը եւ իրավապայմանագրային դաշտում համաձայնագրերի կայացումը: Այնուհետեւ մտքեր փոխանակվեցին ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի եւ միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Վ.Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ հայ-թուրքական հարաբերությունների վիճակը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |