Հայաստանում վրացերենի օրերին մասնակցելու համար Երևան է ժամանել վրացական պատվիրակությունը

Հայաստանում վրացերենի օրերին մասնակցելու համար Երևան է ժամանել վրացական պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-14-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով կանցկացվի «Վրացերենի օրեր» ամենամյա նախագիծը: Վրացերենի օրերին Թբիլիսիի քաղաքապետարանի հովանավորությամբ մասնակցում են Թբիլիսիի թ. 98 դպրոցի սովորողները և ուսուցիչները` դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի ղեկավարությամբ, վրացական մանկական պարի խումբ։ Այս տարի էլ Վաստանից ժամանել է 50 հոգանոց պատվիրակություն: Ապրիլի 13-ի ցուցահանդեսի բացումը ներկա կլինի ՀՀ-ում Վրաստանի դեսպանը։ «Վրացերենի օրեր» ծրագրի շրջանակում իրականացվելու են վրացերենի բաց դաս, թբիլիսյան պլեների ցուցահանդես, հայ ու վրաց պարային խմբերի ելույթ:

ՀՀ և Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը մարտի 26-ին պաշտոնապես ներկայացվել է Թբիլիսիի թ. 98 դպրոցում և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:

Կրթահամալիրից հայտնում են, որ սեբաստացիները Թբիլիսիում սկսել են նախապատրաստվել նաև ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպվող «Հանրակրթական էկոտուր» էկոլոգիական նախագծերի մրցույթին, մշակել «Հանրապետության օր» թբիլիսյան նախագիծը, Թբիլիսիի թ. 1 գեղարվեստի դպրոցի հետ իրականացվող երևանյան պլեների ծրագիրը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---