Մ-14 տ. հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջատարները Ալավերդին և Աջափնյակն են

Մ-14 տ.  հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջատարները Ալավերդին և Աջափնյակն են

PanARMENIAN.Net - ՖԻՄԱ-ի մարզասրահում պայքարը շարունակում են մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:

Կայացել են 2-րդ տուրի խաղերը: Առաջին ենթախմբում երկրորդ հաղթանակը տարել է ՀՄԴ-ի թիմը, իսկ երկրորդ ենթախմբում կրկին առավելության են հասել մրցակիցների նկատմամբ Ալավերդու և Աջափնյակի ներկայացուցիչները: Այս թիմերն էլ գլխավորում են ենթախմբերի մրցաշարային աղյուսակները:

Այսօր կմրցեն երկրորդ ենթախմբի առաջատարները` Ալավերդու և Աջափնյակի հավաքականները: Կկայանան նաև Արցախ - Վանաձոր, Գավառ - Շենգավիթ, ՀՄԴ - ԽՄՕՄՄ հանդիպումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---