Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը տարբեր երկրների որոշումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ անպատասխանատու է անվանել16 նոյեմբերի 2005 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Կոպենհագենում ընթացող նիստում, հայտարարել է, որ «ցեղասպանությունը մեր պատմության մաս երբեք չի հանդիսացել»: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին, Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան բացել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար եւ նախաձեռնել է բեռնափոխադրումները Երեւանի եւ Ստամբուլի միջեւ»: Նա նաեւ ասել է, որ «թուրքական կառավարությունը վերականգնողական աշխատանքներ է սկսել հայկական Աղթամար եկեղեցում»: Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաեւ, «որ թուրքական կողմը բացել է իր արխիվները եւ ակնկալում է նույնը Հայաստանից»: «Ցեղասպանությունը մեր պատմության մաս երբեք չի հանդիսացել: Ես լուրջ սխալ եմ համարում, երբ ցեղասպանության մեջ մեղադրվում է մի կառավարություն, որը վերաբնակեցրել է իր բնակչության մի մասը ապստամբությունների պատճառով», - համոզված է Էրդողանը:Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը, ելույթ ունենալով նոյեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ընթացքում, իր հերթին հայտարարել է, որ «հայկական կողմը փորձում է արատավորել մեր պատմությունն անհիմն մեղադրանքներով»: Նրա խոսքերով, Թուրքիան «առաջարկել է Հայաստանին ստեղծել համատեղ հանձնաժողով` անցյալի փաստերի վրա լույս սփռելու նպատակով, սակայն հայկական կառավարությունը դրական պատասխան չի տվել»: Աբդուլա Գյուլը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին պաշտպանել Թուրքիայի առաջարկը, եւ «ոչ թե կայացնել անհիմն մեղադրանքների վրա հիմնված անպատասխանատու որոշումներ»: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխան ուղերձ էր հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին եւ առաջարկել էր ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով` առկա բոլոր խնդիրների քննարկման եւ լուծման համար, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |