Վարդան Օսկանյան. Իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում իրականում

Վարդան Օսկանյան. Իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում իրականում

PanARMENIAN.Net - Իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում իրականում, իսկ իրականությունը շատ է տարբերվում իշխանության պատկերացրածից: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Հարցին, թե ճի՞շտ էր, որ ԲՀԿ որոշ պատգամավորներ գնացին վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Երանի երկրում իրավիճակն այնպիսին լիներ, որ բոլորս էլ գնայինք մասնակցեինք երդմնակալությանը: Քննադատել՝ չի նշանակում չմասնակցել»: Վարդան Օսկանյանը երդմնակալության արարողությանն իր չմասնակցելու փաստը մեկնաբանեց այսպես. «Այդպես որոշեցի ու չգնացի»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---