Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով է ստեղծվել![]() 12 ապրիլի 2013 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը և նշեց, որ արդեն հաստատվել է համապատասխան ռազմավարություն: Արթուր Բաղդարյանը նկատեց, որ Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններից է. «Այսուհետ հետամուտ ենք լինելու այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը»: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ՄԻՊ գործունեությունը գնահատեց դրական և համոզմունք հայտնեց, որ անցած տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը իսկապես կայացել է: Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի: «Օրենքներում գրված փաստաթղթային նորմերից մենք պետք է անցնենք մարդու իրավունքների իրական պաշտպանության: Ես համոզված եմ, որ բազմաթիվ խնդիրներն անպայմանորեն լուծելու ենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունների զեկույցները ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ գոհացուցիչ չեն, այնպես որ իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր թե երկրի ներսում, թե երկրի սահմաններից դուրս: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |