Լիտվայի հայ երիտասարդները ակտիվ մասնակցություն կունենան համահայկական երիտասարդական ծրագրերին![]() 12 ապրիլի 2013 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիտվայի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիտվայի հայ համայնքին վերաբերող, Լիտվայում հայկական մշակույթը ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև այդ ծրագրերին Սփյուռքի նախարարության աջակցությանը վերաբերող հարցեր: Հ. Հակոբյանը ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը և հորդորեց, որ Լիտվայի հայ երիտասարդները ակտիվ մասնակցություն կունենան հատկապես համահայկական երիտասարդական ծրագրերին, ինչը նպատակ ունի խթանել մայրենի լեզվի, հայոց պատմության, մշակույթի իմացությունն ու հայ ինքնության պահպանումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Սփյուռքի նախարարության հետ առավել սերտ համագործակցության արդյունքում նախարարության կողմից իրականցվող համահայկական ծրագրերում ներգրավվեն ոչ միայն Լիտվայի, այլև մերձբալթյան մյուս երկրների հայ համայնքների ներկայացուցիչները: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, Ա. Թունյանը Հ. Հակոբյանին համայնքի կողմից հրավիրեց Լիտվա՝ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |