Կին է, չեմ կարող հայհոյել. Գ.Սահակյանը մտքում է պատասխանում Զ.Փոստանջյանին![]() 12 ապրիլի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե «ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կնքեց իր մահկանացուն՝ ոչ թե որպես մարդ, այլ որպես իշխանավոր: «Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան մոգոնելը քաղաքական ճակատագրի վախճան է: Եթե լուրջ արտահայտվեր, կպատասխանեի, կին է, չեմ կարող հայհոյել, մտքումս պատասխանեցի»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ քաղաքական դաշտում այդպես էլ չձևավորվեց կազմակերպված ընդդիմություն, և դա ցավ է: Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, առաջիկայում կներառվեն կառավարության ծրագրում: «Հեշտ չի լինելու, բայց մենք պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնելու՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ կարգավիճակ կունենա»,- ասաց նա: Ըստ Գալուստ Սահակյանի՝ իշխանությունը դարձյալ պիտի կատարի թե ընդդիմության, թե իշխանության դերակատարություն, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |