Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի հետ

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ալբանիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ՝ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել են ՀՖՖ հավաքական թիմերի բաժնից, Ալբանիա- Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Ալբանիայում:

Ալբանիայի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 48-րդ տեղը, իսկ Հայաստանը` 90-րդ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---