Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները ցուցադրական թռիչքներ են իրականացրել12 ապրիլի 2013 - 19:01 AMT PanARMENIAN.Net - 52 տարի առաջ այս օրը Բայկոնուրից «Վոստոկ-1»-ով թռիչք կատարեց Յուրի Գագարինը, իսկ այսօր Էրեբունի օդանավակայանից ՄԻԳ-երով ու կործանիչ ավիացիայի այլ տեսակներով թռիչքներ կատարեցին Հայաստանում ռուսական ավիացիոն զորամասի օդաչուները: Նրանք Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն են իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության համատեղ ծրագրով: Օդաչուների հնարքները դիտելով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցել է Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը.«Արդեն 4-րդ անգամ եմ մասնակցում նման միջոցառումների և համեմատելով կարող եմ ասել, որ ամեն անգամ օդաչուների պատրաստվածությունն ավելի է կատարելագործվում: Նրանց հրամանատարը ԽՄ ամենաէլիտար զորամասերից մեկում է ծառայել ու այսպես էլ պիտի լիներ»: Կոմանդոսի խոսքով ռուս օդաչուները ցույց են տալիս իրենց ուժը, հնարավորությունները բարեկամներին`հանգստացնելու, հակառակորդին` մտահոգելու համար: Մայոր Ալեքսանդր Սալովն օդաչուների իր ընտանիքում 4-րդ սերունդն է: 2004 թվականից է թռչում, իսկ արդեն 2 տարի` Երևանի երկնքում: «Տարածքը բարդ է` ռելիեֆը`լեռնային, եղանակը` փոփոխական: Այդ պատճառով այստեղ միայն բարձր մակարդակի օդաչուներ են թռչում», - ասաց նա ու պատմեց, որ մի թռիչքը երբեք մյուսին նման չի լինում,- «Թռչելիս հաճույք ենք ստանում, բայց անհաջողություններ էլ են լինում, որոնք հետագայում շտկվում են»: Այսօրվա թռիչքները սովորական պլանային էին, բայց ավիացիայի և տիեզերագնացության օրվա առիթով դրանք դիտելու էին հրավիրվել բոլոր ցանկացողները, ՀՀ ՊՆ, ռուսական 102-րդ ռազմաբազայի և ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |