ՀՀ նախագահը Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության խորացման հարցեր![]() 12 ապրիլի 2013 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում հարևան Վրաստանի հետ ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների պատմական հարաբերություններին: Հանդիպման ընթացքում Մայա Փանջիկիձեին և ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության, դրանց վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մշակույթի, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման և այդ ոլորտներում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները: Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ փոխանցել իր երկրի ղեկավարության շնորհավորանքն ու բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |