Պետրոս Մակեյան. Ապրիլի 9-ից առաջ կարծում էի, որ վարչախումբը չի կարող այլևս մարտի մեկ անել![]() 12 ապրիլի 2013 - 19:37 AMT PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը անհնազանդության երդում էր: «Ուրիշ մարդիկ էլ երդվեցին՝ քաղաքի կենտրոնից հեռացած ու վախեցած: Ժողովրդի մի մասը երեկոյան կարողացավ պարտադրել Րաֆֆուն, որ գնա Բաղրամյան: Ըստ իս` քայլը ճիշտ էր, գոնե հոգեբանորեն, և վարչախումբը տեսավ, որ մարտի մեկ տեսած ժողովուրդը վախեցած չէ, հզոր է»,- Ազատության հրապարակում Րաֆֆի Հոvհաննիսյանի և նրա կողմնակիցների հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ սարսափած է, քանի որ ապրիլի 9-ից առաջ կարծում էր, որ վարչախումբը չի կարող այլևս մարտի մեկ անել: «Ապրիլի 9-ին հասկացա՝ նորից կարող է: Սխալները միշտ լինելու են, տեխնիկական խնդիր էր, որ մասնատվեց ժողովուրդը, բայց մյուս կողմից եթե ամբողջ զանգվածը մնար Բաղրամյանի վրա, միգուցե բախումն ավելի հզոր լիներ ու ավելի շատ տուժողներ լինեին»,- ասաց Պետրոս Մակեյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |