ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են սահմանի սահմանազատման գործընթացին12 ապրիլի 2013 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը, ով Երևան է ժամանել պաշտոնական այցելությամբ: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, ընդլայնվող առևտրատնտեսական շրջանառությունը, ակտիվ հումանիտար կապերը։ Նա ընդգծել է, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, ինչը զգալիորեն նպաստում է հարաբերությունների զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարար Փանջիկիձեն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները հետևողական են բարեկամ Հայաստանի հետ համագործակցության առավել սերտացմամբ և իր պաշտոնական այցելությունը հենց այդ տրամաբանության մեջ է։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են հունվարին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում Հայաստանի ղեկավարության հետ կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձել տնտեսական փոխգործակցության ընդլայնման, հումանիտար ոլորտում փոխանակումների խթանման հարցերին, մտքեր փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են միջպետական սահմանի սահմանազատման գործընթացին, այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը: Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման նպատակով Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության, ԱԳՆ-երի ստորաբաժանումների միջև խորհրդատվությունների ժամանակացույցին վերաբերող հարցեր։ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հաջորդ հանդիպումն իրականացնել մայիս ամսին։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |