Հասմիկ Պողոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Գառնիի կամրջի վերականգնման և նորոգման աշխատանքները![]() 13 ապրիլի 2013 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հասմիկ Պողոսյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան մշակութային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի մասին, անդրադարձել Ազատ գետի վրա Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնման և նորոգման աշխատանքներին: Հասմիկ Պողոսյանը նշել է, որ կամրջի վերականգնողական 3-րդ փուլի աշխատանքներն ընթացքի մեջ են և այն կավարտվեն սահմանված ժամկետում: Այս համատեքստում, դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել համատեղ համագործակցության արդյունավետության համար և համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան մշակութային համագործակցությունը կլինի շարունակական: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |