ՀԱԿ համակիրները կուսակցության նախագահ են ցանկանում տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին![]() 13 ապրիլի 2013 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ կուսակցությունը կայացած փաստ է, այն ավելին է, քան օրենսդրությունում ասված և սահմանված է կուսակցության մասին: ՀԱԿ հիմնադիր համագումարին նման հայտարարություն արեց Արամ Մանուկյանը և տեղեկացրեց, որ ՀԱԿ կուսակցությանն այս պահին անդամագրվել է 1813 անդամ: Կուսակցություն են մտել մարդիկ, ովքեր, ըստ Արամ Մանուկյանի, գերադասում են պետական շահը և չեն առաջնորդվում անձնական շահերով: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց կողմանկիցները ցանկանում են, որպեսզի կուսակցության առաջնորդը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչ այդ ելույթ էր ունեցել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով ևս հույս էր հայտնել, որ նոր քաղաքական ուժը կղեկավարի Տեր-Պետրոսյանը: Նա նշել էր, որ ոչ մեկին չի հարոջողվի նսեմացնել ՀԱԿ-ի պատմական նշանակությունն ու ձեռքբերումները, որքան էլ որ ՀԱԿ-ն այս ընթացքում ունեցավ կորուստներ: «Սերունդները դեռ կգնահատեն Լևոն Տեր-Պետրոսյանին ու դասեր կքաղեն նրա քայլերից»,- ընդգծել էր Լյուդիմիլա Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |