Ադրբեջանցիները շարունակում են խախտել հրադադարը շփման գծում![]() 13 ապրիլի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |