«Մալխաս» ջազ խումբը հանդես է եկել Կրեմլի համագումարների պալատում![]() 13 ապրիլի 2013 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Լևոն Մալխասյանը և իր խումբը հանդես են եկել մոսկովյան Կրեմլում կայացած համերգին` նվիրված էր «Գազպրոմի» 20-ամյակին: Հանդիսատեսի շարքերում ներկա էին բազմաթիվ պատվավոր և բարձրաստիճան հյուրեր: Համերգը վարում էին Ալեքսանդր Մարշալը և Իլոնա Բրոնևիցկայան: Համերգի առաջին մասում ելույթ ունեցան ռուս էստրադային երգիչներ, «Բոլշոյ տեատր»-ի բալետի մենակատարներ, նաև արտիստներ Բելառուսից, Ղազախստանից և Ուկրաինայից: Հայ ջազմենները ամփոփեցին համերգի առաջին մասը: Լևոն Մալխասյանը, Նիկողայոս Վարդանյանը, Վահագն Հայրապետյանը, Արման Ջալալյանը և Արամոն ներկայացրեցին 8 րոպե տևողությամբ ինքնատիպ մի սուիտ, որի ընթացքում հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի, Դյուկ Էլլինգտոնի ստեղծագործություններից և հայկական ժողովրդական մեղեդիներից: Համերգի երկրորդ մասում հանդիսատեսն ունկնդրեց իտալացի տենոր Անդրեա Բոչելիին և համաշխարհային ռոք աստղ Սթինգին, հայտնում է armenianjazz.am-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |