Ալեն Սիմոնյան. ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը վեցտոկոսանոց շեմը չեն հաղթահարի![]() 13 ապրիլի 2013 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությանը «Բարև Երևան» դաշինքը կստանա ձայների 40 տոկոսը, իսկ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին կանցնեն նաև ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը: ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը վեցտոկոսանոց շեմը չեն հաղթահարի: Կարծիքը Երևանի ավագանու ընտրությանը «Ժառանգության» ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշել է նաև, որ այս ընտրությունը կլինեն նույնքան քաղաքական, որքան և խորհրդարանական ընտրություններ են, իսկ երևանցիները ոչ թե հետևում են ծրագրի, այլ քվեարկելու են քաղաքական ուժերի օգտին` զուտ համակրանքով: «Ո՞վ է ուշադրություն դարձնում ծրագրերի վրա: Մենք բոլորս գիտենք, թե այդ ծրագրերը ոնց են գրվում», - ասել է նա: Ալեն Սիմոնյանը Երևանում որևէ քարոզարշավ էլ չի տեսնում. միայն պլակատներ, Ամիրյան փողոցում՝ արդեն մեկ շաբաթ տևող ասֆալտապատման աշխատանքներ: «Երևանը շատ խնդիրներ ունի. առանց լուսավորության փողոցներ, փողոցում դեռ կրակում են շներին, մեծ թվով ագռավներ կան», - ասել է նա: Իսկ հարցին, թե ինչու երևանցին պետք է ընտրի հենց «Բարև Երևանը», ոչ թե այլ քաղաքական ուժի, նա պատասխանել է, որ բոլոր ծրագրերը նույն են, և քվեարկողը պետք է ձայն տա ըստ սրտի կամքի. «Եթե չեք ուզում տեսնել կեղտոտ փողոցներ, անսարք վերելակներ, ագռավներին, այլ թերություններ, ընտրեք մեզ, իսկ եթե ուզում եք դա տեսնել՝ ընտրեք իշխանություններին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |