Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ դաշինքի մասին. Այն եղել է կուռ, ոչ մեկ չի փորձել խաղեր տալ, գլուխ պահել![]() 13 ապրիլի 2013 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանն ամփոփեց ՀԱԿ դաշինքի գործունեությունը: Նա հայտարարեց, որ մինչև 2012-ի աշունը դաշինքը եղել է կուռ, միահամուռ. «Այդ ժամանակ ոչ մեկ չի փորձել խաղեր տալ, գլուխ պահել, այն ժամանակ բոլորը միահամուռ աշխատում էին»: Նա նկատեց, որ թեև շատերը ժամանակին դուրս են եկել դաշինքից, սակայն իրենց նպաստն են ունեցել դաշինքի համակարգված գործունեությանը: «Անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վատ գործունեություն դրսևորեցին, չի նսեմացնում այն գործը, որ մենք արել ենք այս տարիների ընթացքում: Եթե այսօր մենք կուսակցություն ենք ներկայացնում, այդ անդամների մեծ մասը անկուսակցական են, իսկ նրանք մեզ հետ են Կոնգրեսից»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահն անդրադարձավ նաևր ՀՀՇ-ի հարցին, որը միավորվել է ՀԱԿԿ-ի հետ: «Նախորդ հինգ տարվա ընթացքում, որպես ինքնուրույն ուժ, ՀՀՇ-ն գոյություն չի ունցել, չի արել նեղ կուսակցական գործառույթներ: ՀՀՇ նույնացված է եղել ՀԱԿ դաշինքին: Եվ այսօր, փաստորեն, ոչ մի բան չի փոխվում, երբ ՀՀՇ-ն դառնում է ՀԱԿ կուսակցություն»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա կրկին բարի ճանապարհ մաղթեց բոլոր ուժերին, որոնք հեռացել են ՀԱԿ-ից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |