Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը![]() 13 ապրիլի 2013 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿԿ համագումարում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու ՀԱԿ-ը չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը: ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. «Սերժ Սարգսյանը մոդայիկ մի հարցադրում է առաջ քաշել՝ միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք քաղաքական ուժ են և միանում են, աջակցում են միայն քաղաքական գործընթացներին: «Կլինի քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք: Հետընտրական շրջանում տեսանք ամեն ինչ, բացի՝ քաղաքական պրոցեսից»,- ասաց նա: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նշեց, որ իրենք «Ժառագության» հետ համագործակցությանն ավագանու ընտրություններում պատրաստ են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |