Թուրքիայում ԱՄՆ դեսպան. Գտնում եմ, որ Անկարան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակված Ռոս Ուիլսոնը գրավոր պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում` սենատոր Փոլ Սարբանեսի` Հայաստանին վերաբերող հարցերին: Իր պատասխան նամակում Ուիլսոնը, որը նախկինում ԱՄՆ դեսպանն էր Ադրբեջանում, մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի շրջափակմանը եւ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության նախագծին, ասել է, որ Միացյալ Նահանգները «որեւէ դիրքորոշում չունեն հարավկովկասյան տարածաշրջանային երկաթգծի երթուղու որոշման հարցում եւ ֆինանսական աջակցություն չեն խոստացել նման նախագծին»: «ԱՄՆ դիրքորոշումը կայանում է նրանում, որ երկաթգծի մասին որոշումները պետք է հիմնվեն տնտեսական գործոնների վրա: Ես գտնում եմ, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Ես նաեւ գտնում եմ, որ ԱՄՆ պետք է շարունակեն խրախուսել տարածաշրջանային ինտեգրումը, որում կներգրավվեն Կովկասի բոլոր երկրները», - հայտարարել է Ռոս Ուիլսոնը: Դիվանագետը նշել է, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ առկա փաստաթղթերը Հայաստանի հետ սահմանի բացման պահանջ չեն պարունակում: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ թուրք-հայկական սահմանի բացումը շահավետ կլինի երկու երկրների համար եւ կարեւոր քայլ կդառնա հաշտեցման եւ փոխըմբռնման ճանապարհին, որի օգտին վճռականորեն հանդես են գալիս Միացյալ Նահանգները, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---