Հոսնի Մուբարաքին ազատ են արձակել

Հոսնի Մուբարաքին ազատ են արձակել

PanARMENIAN.Net - Կահիրեի դատարանը որոշել է ազատ արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 2011թ. հեղափոխության ժամանակ ցուցարարների մահվան գործով դատավճռից անմիջապես հետո: Ինչպես հայտարարել է դատավորը, «Մուբարաքը ազատ է արձակվում, եթե որպես մեղադրյալ չի անցնում նաև այլ գործերով»,հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Օրենքով նախնական կալանքի համար նախատեսված ժամկետները սպառվել են: Ցմահ բանտարկությունը, որին դատապարտվել էր Եգիպտոսի նախկին նախագահը, չեղյալ հայտարարվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ:

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել նախկին նախագահի կողմնակիցների ու հակառակորդների միջև:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---