Տեղի ունեցավ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի խորհրդանշանի և կայքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ  «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013»  ծրագրի խորհրդանշանի և կայքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի խորհրդանշանի և վեբ-կայքի (www.gyumri.am) շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, քաղաքապետարանի մշակույթի, արտաքին կապերի, տուրիզմի և արարողակարգի բաժնիների աշխատակիցներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բանախոսները նախ ներկայացրին եռալեզու կայքի կառուցվածքը, բաժինները, նորամուծությունները, մասնավորապես վիրտուալ տուրերի անցկացնելու հնարավորոթյունը, ապա խոսեցին նաև կայքի տեխնիկական հնարավորությունների մասին, հայտնում են Գյումրու քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թ. ԱՊՀ մշակութային մայ¬րաքաղաք: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010 թ. ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ հումանիատար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---