ՔԱԳՎ խնդրանքով ՌԴ ավիաընկերությունները նվազեցրել են դեպի Երևան ավիատոմսերի գները![]() 15 ապրիլի 2013 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մի շարք ռուսական ավիաընկերություններ նվազեցրել են Երևան-Մոսկվա-Երևան չվերթի ավիատոմսերի գները Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) հետ բանակցությունների արդյունքում: Մասնավորապես, Երևան-Մոսկվա (Շերեմետևո)-Երևան «Աերոֆլոտ-Ռուսական ավիաուղիներ» չվերթի տոմսերի գինը մինչ «Արմավիայի» սնանկությունը կազմել է 187,158 հազար դրամ (450 դոլար ընթացիկ փոխարժեքով): Սնանկության մասին հայտարարությունից հետո ապրիլի 2-ից սկսեց գործել մեկ այլ գին՝ 203,292 հազար դրամ (489 դոլար): Սակայն, բանակցությունների ադրյունքում ապրիլի 9-ից հաստատվել է 159,860 հազար դրամ գինը՝ 384 դոլար: Ըստ ՔԱԳՎ հաղորդագրության, հաջորդ գնային փոփոխությունը վերաբերում է «Սիբիր» ավիաընկերությանը: Չնայած, որ այս ռուսական ավիաուղին չի փոխել Երևան-Մոսկվա (Դոմոդեդովո)-Երևան ուղղությամբ թռիչքների գները, սակայն բանակցությունների արդյունքում ավիաընկերությունը վերանայել է գնային քաղաքականությունը: Ապրիլի 13-ից գործում է 158,510 հազար դրամ գինը՝ 381 դոլար, նախկին 187, 993 հազար դրամի փոխարեն՝ 452 դոլար: «Տրանսաերո» ավիաընկերությունը բացատրել է 5 հազար դրամով տոմսների թանկացումը փոխարժեքի փոփոխությամբ տոմսերի ամրագրման համակարգում: «Արմավիան» հայտարարեց սնանկության մասին ապրիլի 1-ին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |