Եվս մեկ ադրբեջանցի է մահացել Հայաստանի սահմանի մոտ ականի պայթյունից![]() 15 ապրիլի 2013 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ևս մեկ քաղաքացիական անձ է մահացել ականի պայթյունից: Այդ մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, ադրբեջանական ոստիկանության Ղազախի շրջանի բաժանմունքի վրա հղումով: Դա տեղի է ունեցել Խանլիղլար գյուղում ադրբեջանա-հայկական սահմանի մոտ: Խանլիղլար գյուղի բնակիչ Ադիլ Վելիևը (ծնված 1990թ.) մահացել է ականի պայթյունից չեզոք գոտու անտառում: Սակայն գյուղի բնակիչները չեն կարողացել տեղափոխել նրա դին: Այժմ դեպքի վայրում են գտնվում ՄԿԽԿ ներկայացուցիչները: «Այս իրավիճակում ՄԿԽԿ համագործակցում է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովի հետ: Ըստ կարգի, Ադրբեջանի ՄԿԽԿ ներկայացուցիչը դիմում է հակառակ կողմի ներկայացուցչությանը: Վերջիններս բանակցում են կառավարության հետ, որպեսզի հրադադար պահպանվի և մահացածի դին հնարավոր լինի տեղափոխել այդ տարածքից»: Ինչպես «ԱՊԱ»-ին է հայտնել Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը, դին դուրս է բերվել այդ տարածքից որոշ ժամանակ առաջ: Ապրիլի 2-ին նույն գյուղի բնակիչ Սաբիր Քերիմովը նույնպես մահացավ ականի պայթյունից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |