Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի տեղեկատվության նախարարի հետ

Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի տեղեկատվության նախարարի հետ

PanARMENIAN.Net - Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար շեյխ Սալման Սաբահ Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ, ով համատեղում է նաև մշակույթի նախարարի գործառույթները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվության բնագավառում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց հայ-քուվեյթյան փոխգործակցության ներկա մակարդակի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձան նաև մշակույթի բնագավառում արձանագրված առաջընթացին, ինչի կապակցությամբ նախարարն իր աջակցությունը հայտնեց նախատեսվող ծրագրերի և միջոցառումների հետագա կյանքի կոչմանը:

Հանդիպման ավարտին քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---