Արցախի հանրային հեռուստաընկերությունն ընդլայնում է ծածկույթը![]() 15 ապրիլի 2013 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Մնացականյանն այսօր լրագրողներին է ներկայացրել նախարարության 2012 թվականին կատարած աշխատանքները, որից հետո նաև պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին։ Karabakh-open-ի այն հարցին, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել տարիներ շարունակ կատարվող աշխատանքները` հանրապետության բոլոր բնակավայրերում Հայաստանի և Արցախի հանրային հեռուստատեսությունների հաղորդումները դիտելու ուղղությամբ, Լևոն Մնացականյանը պատասխանել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջովին ավարտին կհասցվեն այս տարի, որի արդյունքում նշված հեռուստաալիքները դիտելու հնարավորություն կունենան Արցախի տարածքի մոտ 98 տոկոսում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |