ՀՌԱՀ անդամի թափուր պաշտոնի մրցույթի համար ստեղծվել է հանձնաժողով![]() 15 ապրիլի 2013 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Ինչպես հայտնում են նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կարգադրության մեջ նշվում է հետևյալը. «Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով` Ավետիu Բերբերյան-Հայաստանի Հանրապետության Նախագահի oգնական (հանձնաժողովի նախագահ) Մերի Հարությունյան- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) Արմեն Ամիրյան-Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Ֆլորա Նախշքարյան- «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Լարիսա Հովհաննիսյան- «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր»: Հավելենք, որ ՀՌԱՀ նախկին նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |