Սիսակյան 22 նորակառույց շենքի բնակիչները տոնեցին իրենց բնակարանամուտը![]() 15 ապրիլի 2013 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 22 հասցեում գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նորակառույց շենքում իրենց բնակարանամուտն են տոնել Ֆուչիկի փողոցի թ.12, Շինարարների 15 վթարային շենքերի և Սարի թաղի 18-րդ փողոցի սողանքների հետևանքով վթարային դարձած 10 տների բնակիչները: Նորաբնակներն իրենց բնակարանների բանալիներն անձամբ Երևանի քաղաքապետից են ստացել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ քաղաքապետը նաև հյուրընկալվել է բնակարաններից մեկում, ծանոթացել պայմաններին, խաղաղություն և բարեկեցություն մաղթել ընտանիքներին: Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նորակառույց բազմաբնակարան շենքը բնակիչներին է հանձնվել կոմունալ - կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված: Ունի նաև էներգամատակարարման այլընտրանքային տարբերակ, ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |