Կորեայի դեսպանության խորհրդականը հիացած է Կորեայի մշակույթի և լեզվի մասին հայերի գիտելիքներով![]() 15 ապրիլի 2013 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը և քննարկել հնարավոր զարգացումները: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանության խորհրդական Փակ Ջի Ընը նշեց, որ հիացած է Կորեայի մշակույթի և լեզվի մասին հայ փորձագետների գիտելիքներով, ինչպես նաև հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները գիտաժողովից կհեռանան Կորեայի մասին առավել խորը գիտելիքներով: Նա անդրադարձ կատարեց նաև հայ-կորեական տարեկան առևտրային շրջանառությանը, հայ-կորեական համատեղ կազմակերպված կամ որևէ կողմից մասնակցություն ցուցաբերած միջոցառումներին: ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետ Տիգրան Սահակյանն իր ելույթում կարևորեց «սոցիալական գործընկրության եռանկյունու մեջ կրթության դերը»` մասնավորապես կորեերենի և կորեական մշակույթի դասավանդումը հայ-կորեական հարաբերությունների խորացման գործում: ԵՊԼՀ հանրային կապերիբաժնից հայտնում են, որ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը համատեղ կազմակերպել էին Կորեական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |