Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվել է աշխատանքից![]() 15 ապրիլի 2013 - 21:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետի հրամանով Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վլադիմիր Գասպարյանը նաև այլ փոխատեղումներ է կատարել: Մասնավորապես, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում Աշոտ Կարապետյանին փոխարինել է ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը` ազատվելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից, իսկՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |