ԱԳՆ. Բոստոնում պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան

ԱԳՆ. Բոստոնում պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան

PanARMENIAN.Net - Բոստոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան։ Վաշինգոտնում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մասաչուսեթսի նահանգային և Բոստոնի քաղաքային իշխանությունների հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջազգային մարաթոնի ժամանակ Բոսթոնում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 8-ամյա մի երեխա, վիրավորների թիվը 140-ի է հասնում: ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն: Նախագահ Բարակ Օբաման դիմել է հանրությանը և կոչ է արել չշտապել եզրակացությունների հարցում, քանի որ դեռևս պարզված չեն պայթյուննների հանգամանքներին ու դրդապատճառները, հաղորդում է Bloomberg-ը:

Օբաման խոստացել է, որ մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն: Բոսթոնում 2 պայթյուն է որոտացել 20 վայրկյան տարբերությամբ: Պայթյունից հետո անջատվել է բջջային կապը, քանի որ ենթադրվել է, որ պայթյուններն իրականացվել են բջջայինների օգնությամբ: Իրավապահները դեպքի վայրում ավելի ուշ հայտնաբերել են պայթուցիկներ, որոնք ահաբեկիչները չեն հասցրել գործարկել: Նշենք, որ հետաձգվել են նաև բոլոր թռիչքները դեպի Բոսթոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---