Դավիթ Սաֆարյանը ելույթ կունենա համաշխարհային ուսանողական խաղերում16 ապրիլի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին ազատ ոճի ըմբշամարտում 9 տարի անց ոսկե մեդալ պարգած Դավիթ Սաֆարյանն այժմ գտնվում է Կրասնոդարում և արդեն վերսկսել է մարզումները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանն անկեղծացավ, ասելով, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո հետևություն է արել ու տրամադրվել արդեն այս տարվան: «Ես շատ ուրախ եմ, որ իմ հայրենիքի համար կարողացա ոսկե մեդալ նվաճել: Գիտեմ, որ ազատ ոճի ըմբիշներից վերջին անգամ Եվրոպայի ոսկե մեդալ էր նվաճել Մարտին Բերբերյանը: Սակայն, անկեղծ ասած, զարմացա, որ մենք 9 տարի չեմպիոն չէինք ունեցել»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը: Ըստ Սաֆարյանի, երբ առաջիկայում կլինի հավաքականի մարզումը, նա կմիանա թիմին: «Ամենայն հավանականությամբ, հուլիսին կմասնակցեմ համաշխարհային ուսանողական խաղերին, իսկ դրանից հետո արդեն կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |