Արաս Օզբիլիս. Եթե հաղթանակի ակնկալիքներ ենք ունենում, բայց պարտվում ենք, շատ ուշ եմ քնում

Արաս Օզբիլիս. Եթե հաղթանակի ակնկալիքներ ենք ունենում, բայց պարտվում ենք, շատ ուշ եմ քնում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ու Կրասնոդարի «Կուբանի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոստովանել է, որ արդեն հարմարվել է ակումբին և այնտեղ իրեն շատ լավ է զգում: «Կարելի է ասել, որ արդեն սովորել եմ ռուսական կենսակերպին, բայց այդքան էլ լավ չեմ խոսում ռուսերեն»,- «Հինգշաբթի-ՖՈՒՏԲՈԼ» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Օզբիլիսը:

Ֆուտբոլիստի խոսքով, Մարկոս Պիզելլին իրեն շատ է օգնել, հատկապես, երբ նոր էր տեղափոխվել Կրասնոդար. «Հիմա էլ շատ ժամանակ ենք անցկացնում միասին: Խաղադաշտից դուրս էլ մտերիմ ընկերներ ենք: Կարծում եմ, այդպես էլ պետք է լինի»:

Օզբիլիսը նշել է, որ անհաջող ելույթների դեպքում միշտ փորձում է գտնել սխալները և մտածում է, թե ինչը կարող էին ավելի լավ անել: «Եթե խաղից առաջ հաղթանակի ակնկալիքներ ենք ունենում, բայց պարտվում ենք, շատ ուշ եմ քնում: Անընդհատ մտածում եմ հանդիպման որոշ դրվագների, չստացված հարվածների մասին՝ փորձելով ինքս իմ մեջ, առաջին հերթին, կատարել վերլուծություններ», -ասել է կիսապաշտպանը:

Նա ավելացրել է, որ ուզում է մասնագիտական ոլորտում հասնել ավելիին և լինել լավ ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---