Վ.Պրյախին. Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կապացուցեն Հայաստանի քաղաքական հասունությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինն այսօր հայտարարել է, որ «սահմանադրական փոփոխությունները կապացուցեն Հայաստանի քաղաքական հասունությունը»: Ելույթ ունենալով ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակների աջակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված կոնֆերանսում, Վլադիմիր Պրյախինը վստահություն է հայտնել, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել դեռեւս գոյություն ունեցող խնդիրները եւ լիովին ինտեգրվել եվրոպական կառույցներին: Նա նշել է, որ եվրոպական ինտեգրումը չի սահմանափակվում աշխարհագրական սահմաններով, եւ ԵԱՀԿ-ն հիմնական ուշադրությունը հատկացնում է հավատարմությանը ժողովրդավարական սկզբունքներին: Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի տնօրեն Բոյանա Ուրումովան հիշեցրել է, որ 2006 թվականի հունվարին կլրանա Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության 5-րդ տարեդարձը: Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում տեղի են ունեցել նկատելի դրական փոփոխություններ, մասնավորապես, մահապատժի վերացումը, միացումն ավելի քան 20 եվրոպական կոնվենցիաներին: Միեւնույն ժամանակ, նշել է Ուրումովան, չնայած ձեռքբերված առաջընթացին, Եվրոպայի Խորհուրդը կշարունակի Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգի գործընթացը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---