Բյուլենթ Առինչը շարունակում է խոսել Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին![]() 16 ապրիլի 2013 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը կարող է լուծվել միայն պատմաբանների ջանքերի շնորհիվ: Այդ մասին Ֆրանսիայում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: Նա կրկին պնդել է, թե թուրքական արխիվները բաց են հետազոտությունների համար ու հաստատել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի ցանկությունը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Առինչը Le Figaro-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը մերժվեց ՍԴ կողմից, կրկին չի վերադառնա Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ: Անդրադառնալով այդ հնարավորությանը՝ թուրք փոխվարչապետը հայտարարել է, որ «Ֆրանսիայի նախագահ Օլանդը պետք է հստակ հայտներ իր դիրքորոշումն այդ հարցում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |